Մանչեսթեր Յունայթեդը չի երկարաձգի Իբրահիմովիչի պայմանագիրը
SportԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
35-ամյա հարձակվողի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է և դժվար թե «կարմիր սատանաները» երկարաձգեն այն ևս մեկ տարով:
Շվեդ հարձակվողը 2016/17թթ. մրցաշրջանում առանցքային ֆուտբոլիստ էր «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Վերջինս դարձել էր 28 գոլի հեղինակ, սակայն չէր կարողացել բարելավել ռմբարկուական արդյունքը խաչաձև կապանների վնասվածքի պատճառով:
Չնայած Զլատանի` ակումբում մնալու ցանկությանը, Իբրահիմովիչին ազատ գործակալի կարգավիճակ կստանա: Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների` նախորդ մրցաշրջանի համար «կարմիր սատանաները» Իբրահիմովիչին վճարել են 19 մլն ֆունտ ստերլինգ: