Մշակույթի նախարարությունը փոփոխություններ է նախաձեռնում «Կինոյի մասին» օրենքում
CultureՀայաստանի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում կանցկացվի Եվրոպական Միության Արեւելյան գործընկերության «Մշակույթ եւ կրեատիվություն» պիլոտային ծրագիրը։ Այս մասին հունիսի 9-ին հայտարարեց Հայաստանի մշակությի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Լուսինե Քարամյանը՝ «Կրեատիվ Հայաստան» ֆորումի շրջանակում։
Նա հույս հայտնեց, որ ծրագիրը կրեատիվ, ստեղծարար նշանակություն կունենա քաղաքի համար։ «Հայաստանի մշակույթի նախարարությունն աշխատում է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, միանում մի շարք միջազգային ծրագրերի։ Դանցից մեկը «Մշակույթ եւ կրեատիվություն» ծրագիրն է։ Համաձայնագրի ստորագրումից հետո մենք փորձում ենք ավելի ինտենսիվ աշխատել Եվրոպական Միության Արեւելյան գործընկերության կազմակերպությունների հետ»,-նշեց Լուսինե Քարամյանը։
Ըստ նրա՝ շատ կարեւոր են մշակույթի համակարգում բարեփոխումները։ Լուսինե Քարամյանն ընդգծեց, որ Մշակությի նախարարությունն այժմ աշխատում է «Կինոյի մասին» օրենքում փոփոխություններ սահմանելու ուղղությամբ։ Այդ փոփոխությունների համաձայն՝ ծախսված գումարի 20 տոկոսը կվերադառնա ֆիլմ նկարահանողներին։