Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակին. նա տեղափոխվել է հիվանդանոց
SocietyՀունիսի 8-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ- 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Ներսիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա:
Ոստիկանությունից հայտնում են, որ վրաերթի ենթարկված երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: