«Միսս ԱՊՀ» գեղեցկության մրցույթի կազմակերպիչը` քննադատությունների արժանացած ժյուրիի անձնակազմի ընտրութան մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Հունիսի 6-ին Երեւանում կայացած «ՄԻՍՍ ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթում հաղող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող մոդել Շուշան Երիցյանը: Մրցույթն արդեն մի քանի օր է, ինչ հանրության քննարկումների կիզակետում է, շատերը համաձայն են Շուշանի հաղթանակի հետ, շատերը պնդում են, թե դա այսպես կոչված «սարքովի» հաղթանակ էր: Սակայն Շուշան Երիցյանից զատ, առավել բուռն քննարկվում է հայաստանյան ժյուրիի անձնակազմը: Նրանց շարքում էին «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2010» Գոհար Հարությունյանը, ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը, դերասան Հարություն Մովսիսյանը, երգչուհիներ Ռուզան Ավետիքյանն ու Աննա Խաչատրյանը։ Ըստ մեկնաբանությունների՝ ժյուրիի աստղային կազմը ոչ պրոֆեսիոնալ է, բացառությամբ Գոհար Հարությունյանի:
Life.panorama.am-ը ժյուրիի ընտրության եւ Շուշան Երիցյանի հաղթանակի մասին խոսել է մրցույթի համահիմնադիր, կազմակերպիչ եւ «NAIRI TRAVEL» տուրիստական գործակալության տնօրեն Նաիրի Մնացականյանի հետ:
«Անկեղծ ասաց, ծանոթ չեմ քննադատություններին եւ առհասարակ զարմանում եմ, երբ հարցնում են, թե ինչու հենց այս կազմը, ապա ինչու չեն մտածում, իսկ ինչու ոչ: Չէ որ նրանք էլ հայտնի են, սիրված ու գործունեություն ծավալած: Շատ սուբյեկտիվ են նման կարծիքները, մեկի համար նրանք արժանի են, մյուսների համար՝ ոչ: Կոնկրետ ես կարծում եմ, որ նրանք ճիշտ էին ընտրված, թեեւ տարբերակները շատ էին: Անկեղծորեն ասեմ, որ շատերին է առաջարկ եղել, սակայն ոմանք զբաղծվածության պատճառով չկարողացան ներկա լինել, ոմանք էլ չէին համապատասխանում մեր չափորոշիչներին: Մեր կազմակերպչական ողջ թիմը երկարատեւ քննարկումներից եւ ուսումնասիրություններից հետո որոշում կայացրեց ընտրել հենց այս կազմը, որից ես գոհ եմ»,- նշեց կազմակերպիչը:
Շարունակությունը՝ այստեղ: