Կարեն Կարապետյանն ընդունել է Մոսկվայի «Սկոլկովո» բիզնես դպրոցի ուսանողներին և շրջանավարտներին
SocietyՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունիսի 9-ի ընդունել է Մոսկվայի «Սկոլկովո» բիզնես դպրոցի ուսանողներին և շրջանավարտներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ներդրումային բիզնես նախագծերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Այս համատեքստում վարչապետն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից մեր երկրում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերին, ինչպես նաև տարբեր ոլորտներում նախաձեռնած բարեփոխումներին: