Փայտե գլուխգործոցներ (լուսանկարներ)
LifestyleՎենետիկցի նկարիչ Լիվիո դե Մարչին փայտից կարող է ստանալ ամեն ինչ՝ գլխարկ, մեքենա, ընդ որում, վարպետը յուրաքանչյուր իր ստեղծում է իրականին շատ նման: Իր աշխատանքները ստեղծված են տարբեր ծառերի փայտից՝ բալենի, ընկուզենի, սոճի և այլն: Հավաքածուների պահպանման համար վարպետը կառուցել է փայտե փոքրիկ տնակ, որտեղ խնամքով դասավորել է փայտից կառուցած աշխատանքները՝ սեղան՝ ծածկված սփռոցով, աթոռներ, բազմոց, նույնիսկ փայտե վարագույրներ:





















