Ադրբեջանը հրադադարը խախտել է 250 անգամ՝ շփման գծում կիրառելով ականանետեր ու նռնականետեր
SocietyԱրցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հունիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու հաստոցավոր հակատանկային նռնականետեր:
Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև մարտական խնդիրը: