Ազատ գործակալի կարգավիճակ ունեցող Զլատան Իբրահիմովիչը կարիերան կշարունակի ԱՄՆ-ում
SportԱզատ գործակալի կարգավիճակ ունեցող հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է կարիերան շարունակել ԱՄՆ-ում,- գրում է «Marca»-ն:
Շվեդ հարձակվողը, ով ներկ պահին ապաքինվում է ծնկի վնասվածքից, կտեղափոխվի Կալիֆորնիա և կնախապատրաստվի MLS-ի գալիք մրցաշրջանին:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչի` ԱՄՆ տեղափոխվելու մասին տեղեկություններն ամերիկյան լրատվամիջոցներում հայտնվել էին դեռ ապրիլին:
Ավելի վաղ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան վստահեցրել էր, որ իր հաճախորդը կշարունակի ելույթները Եվրոպայում: