ՊՍԺ-ն մտադիր է 40 մլն եվրոյով ձեռք բերել Դոնարումայի տրանսֆերը
SportՖրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր է բանակցություններ վարել իտալական «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ:
Ինչպես տեղեկացնում է «II Giornale»-ն, փարիզյան ակումբի մարզական տնօրեն Էնրիկե Անտերոն կժամանի Միլան և ակումբի ղեկավարությանը ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց կառաջարկի 40 մլն եվրո:
18-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Միլանի» հետ լրանում է 2018 թվականին և այժմ Դոնարուման հրաժարվում է նոր պայմանագրից, որի շնորհիվ կարող է ստանալ տարեկան 4 մլն եվրո աշխատավարձ:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում իտալացին մասնակցել է 41 հանդիպման և բաց թողել 49 գնդակ: