Norway Chess-2017. Լևոն Արոնյանը հաղթեց Մագնուս Կարլսենին
SportՆորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթանում է «Norway Chess» շախմատային գերմցաշարը:
Չորրորդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին: Պարտիան ավարտվեց 35-րդ քայլում:
Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Արոնյանն իր պարտիաններն ավարտել էր ոչ-ոքիներով:
Ներկա պահին Արոնյանը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: Վերջինս իր ակտիվում գրանցել է 2,5 միավոր:
Հավելենք, որ վաղը` հունիսի 11-ին Արոնյանն ուժերը կչափի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: