Ալեքսանդրովի անվան երգի և պարի ակադեմիական համայութը ելույթ ունեցավ Գյումրիում
Culture«Արմենպրես»-ը գրում է.
Ա.Վ Ալեքսանդրովի անվան Կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր երգի և պարի ակադեմիական համայութը հունիսի 10-ին ելույթ ունեցավ Գյումրիում: Նախ Գյումրու 102-րդ ռազմաբազայում, ապա երեկոյան Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոnում համույթը ներկայացրեց անսամբլի երգացանկի ոչ միայն ոսկե ֆոնդին պատկանող երգեր, այլ նաև նոր կատարումներ: Ժողովրդի կողմից սիրված զինվորական, Մեծ հայրենականի երգեր, սակայն նոր ու ժամանակակից մեկնություններով, որոնք ուղեկցվում էին պարային կատարումներով: Սա համույթի առաջին այցը չէր Գյումրի: «Համույթն իր տարեկան ելույթներըպլանավորելիս հաշվի է առնում նաև այնքաղաքները, որտեղ ռուսական զորք կա ևդա է պատճառը, որ Գյումրի այցն արդենպարբերական է»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ա.Վ Ալեքսանդրովի անվան անսամբլի էստրադային համույթի գեղարվեստական ղեկավար ՍերգեյԳալկինը:
Համույթը լեգեդար անսամբլի մի մասն է կազմում: 1928 թվականին կազմավորված անսամբլը բավական մեծ է՝ ունի երգչախումբ, նվագախումբ, էստրադային և մանկական կազմեր: Իր գործունեության ընթացքում անսամբլը բազում ձեռքբերումներ ու համերգներ է ունեցել, սակայն այն, ինչ տեղի ունեցավ 2016 թվականի դեկտեմբերի 25-ին անսամբլի ոչ մի անդամ չի կարող մոռանալ՝ ՌԴ պաշտպանության նախարարության պատկանող Տու-154 օդանավի կործանումը, որի հետևանքով զոհվեցին անսամբլի երգչախմբի արտիստները (65 հոգի): Նրանք մեկնում էին Սիրիա՝ «Հմեյմիմ» ավիաբազայում ռուս զինծառայողների համար տոնական համերգ տալու:
Արմենուհի Մխոյան