Հայաստանում անձրև, ամպրոպ և կարկուտ է սպասվում
SocietyՀայաստանի տարածքում հունիսի 12-14-ին՝ երեկոյան ժամերին, հիմնականում հյուսիսային շրջաններում, հունիսի 15-16-ի կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 20-25մ/վ արագություն, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 13-14-ին կբարձրանա 2-4 աստիճանով, Երևանում մինչև +35 աստիճասն, հունիսի 15-16-ին նույնքան կնվազի:
Երևանում հունիսի 12-14-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 15-16-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 18-20մ/վ արագություն: