Yerevan, 01.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Գեւորգ Ալեքսանյանը՝ Թբիլիսիի սկանդալի մասին. Արթուրն իջավ մրցագորգից եւ կանխեց մեծ բախում, իսկ նրան որակազրկեցին

Sport

NEWS.am Sport-ը գրում է.

Արթուրը գորգից հեռացավ  գորգի անկյունում հայերի եւ վրացիների միջեւ ծագած վիճաբանության մասնակիցներին հանդարտեցնելու համար, այլապես վատ ավարտ կունենար, իսկ այդ ընթացքում 2-3  րոպե կանգնեցված էր գոտեմարտը:  Գլխավոր մրցավարն ազգությամբ թուրք էր, գորգում գործող օլիմպիական չեմպիոնն էր, բնական է, որ այս միջադեպից վրացիները պետք է օգտվեին: Այս հարցին պետք է լուծում տալ. մենք անպաշտպան ենք միջազգային մրցասպարեզում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Թբիլիսիից ասաց Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը՝ մեկնաբանելով Թբիլիսիում ընթացող վրացի լեգենդար ըմբիշներ Վախթանգ Բալավաձեի եւ Գիվի Կարտոզիայի անվան մրցաշարում հունիսի 10-ին Արթուր Ալեքսանյանի որակազրկումն ու պատճառները:

Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 3 տպավորիչ հաղթանակ տանելուց հետո դուրս եկավ 98 կգ քաշային կարգի եզրափակիչ, որը սկանդալով եւ հայ ըմբիշի որակազրկմամբ ավարտվեց:

«Արթուր Ալեքսանյանի գոտեմարտի ժամանակ գորգի մրցավարը անիմաստ միավոր տվեց Արթուրի մրցակցին, ինչը տրիբունայում բողոքի ալիք բարձրացրեց: Մինչ Արթուրը փորձում էր հետ վերադարձնել միավորները, գորգի ներքեւում Արթուրի գոտեմարտին հետեւող հայերի եւ տրիբունայում ներկա վրացիների միջեւ կռիվ հասունացավ եւ պատճառը վրացուն միավորներ նվիրելն էր: Այդ ժամանակ գոտեմարտը կանգնեցվեց:

Կռվին միացել էին նաեւ մեր թիմի տղաները եւ որպեսզի բարձրացած աղմուկը չվերածվի ծեծկռտուքի, Արթուրը մի պահ հեռացավ գորգից՝ հանգստացնելու կռվի բռնվածներին, այդ թվում եւ մեր թիմի տղաներին: Այդ ամենը մի քանի վայրկյան տեւեց, ինչը առիթ հանդիսացավ, որպեսզի եւս 2 միավոր ավելացնեին  վրացի Ռեւազ Նադարեիշվիլիին եւ հաղթանակը նվիրեն վրացուն: Մենք փորձեցինք բողոքարկել, բայց քանի որ մրցման գլխավոր մրցավարը թուրք էր, հասկանալի էր, որ ոչինչ փոխել հնարավոր չէր»,- ասաց Գեւորգ Ալեքսանյանը:

Արթուր Ալեքսանյանի հայրն ու անձնական մարզիչը մանրամասնեց, թե ինչպես է եղել վրացու նկատմամբ մրցավարների բացահայտ դրական վերաբերմունքը:  

 «Ամբողջ 5 րոպե 16 վայրկյանի ընթացքում վրացի ըմբիշը միայն պաշտպանվում էր եւ փորձում ուղղակի միավոր չտալ: Նա շատ պասիվ էր  պաշտպանվում: Իսկ մրցավարները,  հակառակ,  պասիվություն տվեցին Արթուրին ու երկու միավոր շռայլեցին վրացուն: Դրանից էլ հանդիսատեսը վրդովվեց եւ վիճաբանություն ծագեց, քանի որ, նույնիսկ հանդիսատեսը համաձայն չէր այդ մրցավարության հետ: Վեճին մասնակցում էր նաեւ Վրաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, ով իրեն շատ վատ պահեց: Նա էր կռիվ հրահրողներից մեկը նաեւ: Այդ ընթացքում 2-3 րոպե կանգնեցրեցին գոտեմարտը, որպեսզի հարթվի լարված իրավիճակը:

Այդ ընթացքում, երբ կանգնեցրին գոտեմարտը, Արթուրը դեռ գորգի վրա էր: Տեսնելով, որ ավելի է թեժանում կռիվը, Արթուրն իջավ գորգից՝ կռիվը կանխելու: Հանդիսատեսն արդեն գորգ էր դուրս գալիս, քանի որ ոչ ոք համաձայն չէր այդ անարդար մրցավարության հետ: Ինչ ուզում, անում էին մրցավարները: Արթուրն իջավ, ժողովուրդը հանգստացավ, հանդարտվեց, վերադարձան տրիբունաներ, Արթուրն էլ վերադարձավ գորգ, որպեսզի շարունակի գոտեմարտը: Իսկ գլխավոր մրցավարը հայտարարեց, որ հաղթանակը տրվում է վրացուն, քանի որ Արթուր Ալեքսանյանը լքել է գորգը:

Գոտեմարտի ավարտին մենք մոտեցանք գլխավոր մրցավարին՝ թուրքին, ով նաեւ օլիմպիական մրցավար է, փորձեցինք բացատրել, որ այդ ընթացքում այսպես, թե այնպես կանգնեցված էր գոտեմարտը, Արթուրն էլ իսկապես կանխեց լուրջ բախումը, մրցավարը հայտարարեց, որ իր որոշումը բեկման ենթակա չէ»,- նշեց Գեւորգ Ալեքսանյանը:

Մարզիչի խոսքով,  Արթուր Ալեքսանյանի գորգից դուրս գալն օգնեց խուսափել լուրջ հետեւանքներից, քանի որ կռիվը կարող էր շատ վատ ավարտ ունենալ:

«Արթուրը չի մասնակցել այդ վեճին եւ վարվել է այնպես, ինչպես կվարվեր յուրաքանչյուր հայ տղամարդ, քանի որ վիճաբանության մեջ էին հայերը: Իսկ մրցման մրցավարներին մնում էր միայն օգտվել այս հնարավորությունից, քանի որ գորգի վրա օլիմպիական չեմպիոնն էր եւ նրան պետք էր այսպիսի սկանդալով եւ անարդարությամբ հաղթել: Թող արդար պայքար լիներ, արդար մրցավարություն լիներ, տեսնեինք՝  կկարողանա՞ր վրացի ըմբիշը հաղթել Արթուրին:

Բայց միեւնույն է, ոչինչ այլեւս չկարողացանք փոխել: Ինձ արդեն լուրջ անհանգստացնում է այս իրավիճակը, մրցավարների եւ, մասնավորապես, այդ թուրք մրցավարի վերաբերմունքն ու անօրինական գոործողությունները մեր ըմբիշների նկատմամբ, քանի որ սա առաջին դեպքը չէ, կարծում եմ, որ վերջինն էլ չէ: Մենք պաշտպանված չենք, մեր մարզիկները պաշտպանված չեն: Ամեն անգամ այսպես անարդար մրցավարություն է լինում, անօրինական բան են անում մեր նկատմամբ եւ մենք չենք կարողանում պաշտպանել մեր իրավունքները: Արդեն ժողովուրդն է դուրս գալիս մրցագորգ եւ ցանկանում պաշտպանել մեր ըմբիշներին: Առջեւում աշխարհի առաջնությունն է: Եթե այս նույն մրցավարը դատի նաեւ աշխարհի աառաջնությունը, ես չգիտեմ մենք ինչ պետք է անենք: Արդեն ժամանակն է, որ այս հարցին լուծում տրվի:

Արթուրին որակազրկեցին այս մրցաշարից, նրան զրկեցին նաեւ արծաթե մեդալից: Աշխարհի առաջնության եւ մյուս մրցաշարերի վրա այս որակազրկումն ու միջադեպը ոչ մի ազդեցություն չի ունենա: Մենք կնախապատրաստվենք աշխարհի առաջնությանը: Կարծում եմ՝ վրացի ըմբիշի հետ դեռեւս առիթ կլինի հանդիպել գորգում եւ իրական հաղթողին պարզել»,- մանրամասնեց օլիմպիական չեմպիոնի հայրը:

Լուսինե Շահբազյան

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine