Դիեգո Կոստա. Չգիտեմ՝ որտեղ եմ խաղալու հաջորդ մրցաշրջանում
SportԼոնդոնի «Չելսիի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան պատմել է, որ իր ապագայի հարցում դեռ հստակություն չկա:
«Չգիտեմ՝ որտեղ եմ խաղալու: Ես պայմանագիր ունեմ «Չելսիի» հետ, նրանք ավելի լավ կիմանան դա: Ինձ մնում է սպասել ակումբի որոշմանը: Չեմ ցանկանում տեղափոխվել այնպիսի ակումբ, որտեղ կլինեմ պահեստայինների նստարանին: Պարտաստ եմ հանդես գալ վարձավճարով, միայն թե միշտ խաղամ»,- Կոստայի խոսքը մեջբերում է Marca-ն:
Ավելի վաղ նշվում էր, որ Դիեգո Կոստայի ծառայություններով հետաքրքրված են ֆրանսիական ՊՍԺ-ն ու իտալական «Միլանը»: