Հենց ադրբեջանցիներն են վառում իրենց ցանքատարածքները. Արցախի ՊՆ-ն հերքում է հերթական ապատեղեկատվությունը
SocietyԱդրբեջանական զանգվածային լրատվամիջոցների կողմից պարբերաբար տարածվող հաղորդագրություններն առ այն, թե իբր հայկական բանակի ստորաբաժանումները հրդեհել են Աղդամի շրջանի Բաշ Քարվենդ, Բայրամլար եւ Քենգերլի բնակավայրերին մոտակա տարածքները, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Պաշտպանության նախարարությունը:
«Սա սեփական ու միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարք է:
Դեռ ավելին, Ադրբեջանում արդեն ավարտվել է բերքահավաքը եւ հենց իրենք են վառում իրենց ցանքատարածքները, ինչի արդյունքում կրակը շատ հաճախ տարածվում է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի չեզոք գոտում»,-ասված է հաղորդագրության մեջ: