Նադալը՝ երկրորդ ռակետ, Օստապենկոն՝ 12-րդ
SportՊրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ու Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հունիսի 12-ին հրապարակել են վարկանիշային թարմացված աղյուսակները:
Տղամարդկանց ցուցակը շարունակում է գլխավորել բրիտանացի Էնդի Մարեյը, իսկ «Ռոլան Գարոսի» մրցաշարի հաղթողի տիտղոսը նախօրեին նվաճած Ռաֆայել Նադալը բարձրացել է երկրորդ տեղ: Եզրափակիչում իսպանացի թենիսիստին պարտված Ստանիսլաս Վավրինկան երրորդն է, իսկ սերբ Նովակ Ջոկովիչը նահանջել է չորրորդ տեղ:
Ռուսաստանցի Կարեն Խաչանովն առաջադիմել է 14 աստիճան եւ հայտնվել 39-րդ տեղում:
Կանանց վարկանիշային աղյուսակի առաջատարի դիրքը պահպանել է գերմանացի Անժելիկա Կերբերը, իսկ ռումինացի Սիմոնա Հալեպը բարձրացել է երկրորդ տեղ: «Ռոլան Գարոսի» կանանց մենախաղի հաղթողի տիտղոսը նվաճած 20-ամյա լատվիացի Ելենա Օստապենկոն 47-րդից բարձրացել է 12-րդ տեղ:
1 (1). Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) – 9890 միավոր
2 (4). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - 7285
3 (3). Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա) - 6175
4 (2). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - 5805
5 (5). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) - 4945
6 (6). Միլոշ Ռաոնիչ (Կանադա) - 4450
7 (8). Մարին Չիլիչ (Խորվաթիա) - 4115
8 (7). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) - 3985
9 (9). Կեյ Նիսիկորի (Ճապոնիա) - 3830
10 (10). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա) — 3070
39 (53). Կարեն Խաչանով (Ռուսաստան) - 1005
1 (1). Անժելիկա Կերբեր (Գերմանիա) - 7035
2 (4). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) - 6850
3 (3). Կարոլինա Պլիշկովա (Չեխիա) - 6690
4 (2). Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) - 4810
5 (6). Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա) - 4765
6 (7). Դոմինիկա Ցիբուլկովա (Սլովակիա) - 4420
7 (12). Կարոլինա Վոզնյացկի (Դանիա) - 4345
8 (8). Յոհանա Կոնտա (Մեծ Բրիտանիա) - 4330
9 (9). Սվետլանա Կուզնեցովա (Ռուսաստան) - 4310
10 (10). Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան) - 3985
12 (47). Ելենա Օստապենկո (Լատվիա) - 3155