Ալավերդիում Հունաստանի քաղաքացու են դանակահարել
Հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հոկտեմբերի 24-ին' ժամը 13.15-ին, հաղորդում է ստացվել, որ պատռված վերքով իրենց մոտ է տեղափոխվել Հունաստանի քաղաքացի, 1981թ. ծնված Վահե Ա.-ն և հայտնել է, որ վնասվածքը ստացել է փողոցում վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանները պարզել են, որ հոկտեմբերի 24-ին` ժամը 13.00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Ջրավազանի փողոցում Վահե Ա.-ն վիճաբանել է աներոջ՝ 1956թ. ծնված Արտավազդ Չ.-ի հետ, ձեռքերով հարվածներ հասցրել նրան:
Այդ ընթացքում էլ կնոջ հայրը դանակով հարվածել է Վահե Ա.-ին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Արտավազդ Չ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Նյութերով զբաղվում է Թումանյանի քննչական բաժինը: