Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգեց Անդրանիկ Մարգարյանի հիշատակը
SocietyՀայաստանի բարձրագույն ղեկավարությունը եկել էր Կոմիտասի անվան այգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու քաղաքական գործիչ, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին՝ ծննդյան 66-ամյակի կապակցությամբ: Արմենպրեսի հաղորդմամբ՝ պանթեոն էին այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հոգեհանգստյան կարգ մատուցեց ի հիշատակ ՀՀ նախկին վարչապետի:
[gallery id= 59135]
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դաստիարակություն ստանալով Անդրանիկ Մարգարյանից՝ որոշել է նույն սկզբունքներով ապրել և փոխանցել դրանք իր զավակներին:
«Ինձ համար ամենակարևորն այն սկզբունքներով ապրելն է, որոնք հայրս սերմանել է իմ մեջ` հանուն մեր ազգի, երկրի և պետության: Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողության և իմ հոր ծննդյան օրերը համընկել են` ես դրանով հպարտ եմ, կարևոր նշանակություն եմ տեսնում այդտեղ: Դա եռակի և քառակի պարտավորեցնում է, որ հանուն մեր Երևանի վաղվա օրվա համար մենք էլ ավելի պատրաստակամ լինենք օր ու գիշեր աշխատելու, որպեսզի մեկ օր առաջ փոփոխություններ լինեն մայրաքաղաքում»,- ասաց Տարոն Մարգարյանը:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդու
«Նա շատ լավ գիտակցում էր, որ բոլոր դժվարությունները ժամանակավոր են, գլխավորը ազգն ու պետությունն են: Ես և շատ շատերը` որպես պարոն Մարգարյանի աշակերտներ, մեր յուրաքանչյուր սխալից հետո ևս մեկ անգամ հիշում ենք նրան, նրա խորհուրդները, խրատները, հորդորները, որոնք նա նաև ծնողաբար էր անում: Այն, ինչը նա մեզ սովորեցրել է մեկն է` պետական պաշտոնյան երբեք չպետք է կտրվի հայոց հողից, իր ժողովրդից և չպետք է զարմանա, որ ինքը պաշտոնյա է: Վերջինս, նախ և առաջ, պետք է ունենա ոչ թե իրավունքներ, այլ պատասխանատվություն: Նա գործի մարդ էր, որի հետ մեկտեղ նաև ազգի գաղափարախոս էր: Մարդ էր, ով երիտասարդ տարիքից իր կյանքը նվիրաբերել էր անկախության գաղափարին, և այն երջանիկներից էր, ով դեռևս Խորհրդային Միության տարիներին պայքարելով անկախ Հայաստանի ստեղծման համար՝ հնարավորություն և պատիվ ունեցավ ծառայել իր ազգին և պետությանը` ՀՀ վարչապետի բարձր պաշտոնում»,- ասաց Շարմազանովը`համոզմունք հայտնելով, որ գնալով շատ ավելի խորն ենք ընկալելու, թե Անդրանիկ Մարգարյանի անհրաժեշտությունը, թե նրա գործունեության, խրատների, հորդորների արդիականությունը: «Ծնունդդ շնորհավոր, պարոն վարչապետ, ծնունդդ շնորհավոր ուսուցիչ»,-ասաց Շարմազանովը: