Նոր եվրոթղթադրամներն ավելի հեշտ Է գողանալ, քան կեղծել. Kronen Zeitung
5 եւ 10 եվրո արժողությամբ նոր թղթադրամները շատ ավելի դժվար Է կեղծել, սակայն նաեւ դրանց վրայի մատնահետքերով պոտենցիալ իրավազանցներին բռնելն անհնար Է դարձել, գրել Է ավստրիական Kronen Zeitung-ը: Հրատարակությունը վկայակոչում Է գերմանական Focus հանդեսը, որը հրապարակել Է Բունդեսբանկի եւ Գերմանիայի ոստիկանության տագնապալի հայտարարությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բանն այն Է, որ կեղծումներից գերպաշտպանված նոր թղթադրամները թույլ չեն տալիս որոշել դրանց վրա մատնահետքերի առկայությունը, մինչդեռ մատնադրոշմադիտման մեթոդները մինչ օրս արդյունավետ միջոց Էին արժութային իրավախախտումների դեմ մղվող պայքարում, գրել Է Kronen Zeitung-ը: Դրա պատճառն, ըստ երեւույթին, դրամանիշների նոր պատվածքն Է, որը կոչված Է թղթադրամները պաշտպանել մաշումից:
Մինչ ոստիկանները զբաղվում են մատնահետքերի հայտնաբերման նոր մեթոդների որոնումներով, առաջանում Է նոր խնդիր: Մոտ ժամանակներս պլանավորվում Է 20 եւ 50 եվրո նոր թղթադրամների թողարկումը, իսկ դրանք առավել հաճախակի են օգտագործվում շրջանառության մեջ եւ ավելի հաճախ են դառնում իրավախախտումների օբյեկտ, գրել Է հրատարակությունը:
Ներկայում եվրոն պաշտոնական վճարամիջոց Է Եվրոպայի 18 երկրների համար, որոնցում բնակվում Է 334 միլիոն մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: