Ասենսիոն կերկարաձգի պայմանագիրը Ռեալի հետ մինչև 2023 թվականը
SportՄադրիդի «Ռեալի» ղեկավարությունը համաձայնության է եկել թիմի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի հետ ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգման շուրջ, հայտնում է «Marca»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը կերկարաձգվի մինչև 2023 թվականը:
«Արքայական ակումբում» շատ գոհ են ավարտված մրցաշրջանում Ասենսիոյի ելույթներից և կարծում են, որ նա կարող է դառնալ ակումբի պատմության ամենանշանակալի խաղացողներից մեկը:
Ինչ վերաբերում է նրա հրաժարագնին, ապա այն 350 մլն եվրո է կազմում: Ասենսիոյի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2020 թվականը:
Վերջին մրցաշրջանում Ասենսիոն Պրիմերայի 23 հանդիպման է մասնակցել, դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Նա նաև գոլ է հեղինակել Չեմպիոնների լիգայի եզրափակչում՝ նպաստելով իր թիմի՝ 4:1 հաշվով հաղթանակին «Յուվենտուսի» նկատմամբ: