Գոհար Ավետիսյանն ու ամուսինը նիհարել են 20 կիլոգրամով (ֆոտո)
Ռուսաստանում հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն ու նրա ամուսինը՝ Վահիկը, նիհարել են 20 կիլոգրամով: Իրենց դիետայի արդյունքով Գոհարը կիսվել է Instagram-ի իր 3 միլիոնից ավելի բաժանորդների հետ՝ հրապարակելով համապատասծան լուսանկար.

«Ես եւ ամուսինս փոքրիկ հաղթանակ ունենք՝ - 40 կգ՝ երկուսով, եւ 20-ական կգ՝ առանձին: Առջեւում էլի տասնյակ ավելորդ կիլոգրամներ են, շատ աշխատելու տեղ ունենք: Բայց ես ուզում եմ կիսվել ձեզ հետ ներկայի արդյունքով եւ ասել, որ շատ, շատ երջանիկ եմ»,- լուսանկարը մեկնաբանել է նա:
Ի դեպ, վերջերս Գոհարը խոստովանել էր, որ խախտել է սննդակարգը.
«Դա, անկասկած, շատ բարդ է... Երբեմն պարզապես գլուխդ պտտվում է, եւ թվում է, թե շուտով կկորցնես գիտակցությունդ, հատկապես, երբ ընկերներիդ շրջապատում ես եւ տեսնում են ճոխ սեղան՝ լինի բազմում համեղ եւ յուղոտ ուտելիքներով, որոնցով դու չես սնվում վերջին երկու ամիսը։
Կյանքի նոր կենսակերպը շատ լավ է՝ թեթեւության եւ ինքդ քո անձի հանդեպ հարգանքի մշտական զգացողություն, բայց ընկերներ, դա իսկապես հեշտ չէ... Հարգանքներս բոլոր նրանց, ովքեր անցել են այս դժվարին ուղին»: