Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է «Վարդար»-ի մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստը
SportՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ և մակեդոնական «Վարդար»-ի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը մայիս ասմվա լավագույն ֆուտբոլիստն է իր թիմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Վարդար»-ի կատարած հարցումների արդյունքում Բարսեղյանը ստացել է 72 տոկոս ձայն և արժանացել է մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:
Տիգրան Բարսեղյանը «Վարդար»-ի կազմում դարձավ Մակեդոնիայի չեմպիոն` թիմի հետ անցկացնելով16 խաղ և խփելով 7 գնդակ: