Yerevan, 12.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ի՞նչ է տղամարդկանց դուր գալիս անկողնում

Տղամարդ-կին հարաբերությունները հաճախ դուրս ենտրամաբանութունից: Թվում է՝ կանանց հայտնի է, թե սեքսում ինչեն նախընտրում տղամարդիկ: Օրինակ' ձեւավոր զուգագուլպա, բարձրակրունկ կոշիկներ, գեղեցիկ ներքնազգեստ: Սակայն մարդիկեւ իրավիճակները տարբեր են:

Գոյութուն ունի զվարճալի տեսություն, համաձայն որի տղամարդիկ ննջարանում կա՛մ բուսաբան են, կա՛մ խուլիգան: Առաջիններն ամաչում են բարձրաձայնել իրենց ցանկութունները, դաստիարակությունը թույլ չի տալիս (իրականում բուսաբանների ավելի շատ հանդիպում ենք մտավորականների շարքում): Նրանք փոքր-ինչ փակ են բնավորությամբ, այդ պատճառով չեն առարկում, երբ նախաձեռնությունը կինն իր ձեռքն է վերցնում: Երկրորդ տեսակի տղամարդիկ, հակառակը, ակտիվ են եւ պարզ հայտարարում են իրենց նախապատվությունների մասին:

Եթե զուգընկերը «խուլիգանների» շարքից է, դուք գիտեք, թե ինչ պետք է անել. Նա, հավանաբար, տվել է համապատասխան ցուցումները: Իսկ եթե «բուսաբաններից» է, ստիպված եք գլուխ կոտրել:

Ցանկացած տղամարդ երազում է, որպեսզի իր սիրելին ամեն անգամ օրգազմ ապրի, քանի որ այդ սեփական կայացվածության լավագույն ապացույցն է: Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները 18-ից 83 տարեկան շուրջ երկու հազար կանանց խնդրել են յոթ բալանոց սանդղակով գնահատել իրենց՝ լիցքաթափման հասնելու հնարավորությունը: Պարզվել է, որ վերլուծական մտքի տեր կանայք ավելի հազվադեպ են հասնում օրգազմի, քան զգացմունքներով առաջնորդվողները: Այնպես որ՝ եթե տղամարդը ցանկանում է վայելել կնոջ օրգազմը, պետք է հանդուրժի մեր բարձր զգացմունքայնությունը:

Առավոտյան սեքս

Տղամարդկանց կարծիքը. ջերմ եւ քնատ զուգընկերուհու սերը յուրահատուկ վայելք է:

Նկատե՞լ եք, որ ընտրյալն արթնանում է գերազանց էրեկցիայով: Հնարավոր է՝ այդ ընդամենը զուգարան գնալու ցանկություն է. լիքը միզապարկը ճնշում է էրեկցիայի նյարդերը: Սակայն ավելի հաճախ այդ սեքսուալ գրգռվածութուն է: Մասնագետները հավաստիացնում են, որ առավոտյան 7-ին տղամարդկային հորմոնները 20%-ով բարձր են նորմայից, իսկ առավոտյան 9-ին` 50%-ով: Այնպես որ՝ պետք չէ ընտրյալին մերժել, նույնիսկ եթե ինքներդ դեռ ամբողջովին չեք արթնացել:

Սեռական պատրաստվածություն

Տղամարդկանց կարծիքը. ինձ բոլորը կնախանձեն, իմ կինը միշտ եւ ամենուրեք ցանկանում է ինձ:

Տղամարդիկ սիրում են այնպիսի կանանց, ովքեր ակտիվ են ոչ միայն կենցաղում կամ աշխատանքում, այլեւ անկողնում: Այդ պատճառով հիշեք հին ասացվածքն այն մասին, որ կինը հյուր գնալիս պետք է թագուհի լինի, խոհանոցում`տնտեսուհի, անկողնում` անառակ: Եվ ոչ միայն անկողնում: Ամերիկյան հետազոտողները շուրջ 1.500 տղամարդու հարց են ուղղել եւ պարզել սեքսի համար նրանց նախընտրելի վայրերը. հարցվածների 82%-ը պատասխանել է լոգարանը, 80%-ը՝ ավտոմեքենան, 54%-ը՝ լողավազանը, 48%-ը՝ խոհանոցի սեղանը, 42%-ը՝ հագուստ փորձելու սենյակն ու քաղաքային զբոսայգին:

Ոչ պարկեշտ դիրքեր

Տղամարդկանց կարծիքը. կնոջ սեքսուալ ազատությունը, փորձարկումներին պատրաստ լինելը նրանց բավական ոգեւորում է:

Կանանց հատուկ է ամոթխածությունը, այդ պատճառով «անպարկեշտ» դիրքեր ընդունել ոչ բոլորն են կարողանում: «Կմտածի, թե ես անբարոյական եմ»: Շատերն, ի դեպ, վախենում են բաց դիրքերից այլ պատճառներով. «Նա կտեսնի իմ ցելյուլիտն ու փորի ծալքերը»: Հիշեք. կրքի պահին տղամարդը սիրելի կնոջն ուզում է տեսնել ամբողջությամբ, ծալքերով եւ ցելյուլիտով: Ավելին, դրանք նա չի տեսնում (եթե, իհարկե, նրան այդ մասին անընդհատ չպատմեք): Բացի այդ, ո՞վ ասաց, որ բոլոր տղամարդիկ սիրում են նիհարներին: Գեղեցկության 90х60х90 չափանիշը հոգեբանները պարտադրված շարժառիթ են համարում. գովազդը պնդում է, որ այդ գեղեցիկ է, սակայն բնությունը նախկինի պես տղամարդկանց մղում է վերարտադրողականությամբ օժտված կանանց գիրկը. լայն կոնքերով, փարթամ կրծքով եւ նեղ գոտկատեսով:

Զուգընկերուհու խնամվածությունը

Տղամարդկանց կարծիքը. եթե կինը խնամք է տանում իր նկատմամբ, նշանակում է՝ միշտ բարձունքում է լինելու ե՛ւ մեկ, ե՛ւ 10 տարի անց:

Նկատի է առնվում ոչ թե սիլիկոնե կուրծքն ու բոտոքսից ճակատը, այլ պարզ իրերը. թարմ ու գեղեցիկ ներքնազգեստ, մազահեռացված ոտքեր, առողջ եւ մաքուր մազեր, գեղեցիկ եւ կոկիկ մանիկյուրը եւ պեդիկյուր: Տղամարդկանց տեսանկյունից նույնիսկ հիմարիկը, եթե հետեւում է իրեն, սեքսուալ տեսք ունի: Եթե կինը ոչ միայն խնամված է, այլեւ գեղեցիկ, կրկնակի է գրգռում, բառի իսկական իմաստով խելքահան է անում տղամարդուն: Կանադայի գիտնականները հետազոտություններ են անցկացրել. տղամարդկանց խմբին ցույց են տվել գեղեցիկ կանանց նկարներ, իսկ հետո առաջարկել են 15 դոլար ներկա պահին կամ 75 դոլար՝ երկու օր հետո:

Փորձին մասնակցող տղամարդկանց մեծ մասն ընտրել է առաջին տարբերակը, ինչը վկայում է տղամարդկանց առողջ դատողության անկարողության մասին, երբ գործին հորմոններն են խառնվում:

Սեթեւեթանք

Տղամարդկանց կարծիքը. կանացի սեթեւեթանքը հարաբերութունները միապաղաղությունից փրկելու լավագույն տարբերակն է:

Եթե սիրահետելու ամբողջ ընթացքում կինն օգտվում է այդ զենքից, ապա անձնագրում կնիքը ստանալուն պես մոռանում է այդ մասին: Ինչի՞ն են պետք հիմարությունները, ավելի լավ է բորշչով կերակրել: Տղամարդու սիրտ եւ մարմնի այլ հատվածներ տանող ճանապարհը լավ կլինի ստամոքսի մեջ չփնտրել, այլ սեթեւեթանքի: Հարցումները ցուց են տալիս, որ ամուսնացած տղամարդկանց այդ չի բավականացնում: Երբ կինը փորձում է գայթակղել նրանց ակնարկներով, խաղային արտահայտություններով, հայացքներով, նրանց այդ շոյում է եւ արագ բերում սեռական պատրաստվածության:

Սեքս-խաղեր

Տղամարկանց կարծիքը. նույնիսկ լավագույն սեքսը վաղ թե ուշ կորցնում է նորարարությունը: Լավ է, եթե կինը պատրաստ է սեքս-խաղերի:

Տղամարդիկ սեքսի մասին ավելի հաճախ են մտածում, քան կանայք: Նրանք պատրաստ են իրենց երեւակայությունների մասին պատմել զուգընկերուհուն եւ մասնակցել խմբային սեքսի, իսկ սեքսը ռեստորանի զուգարանում կամ ինքնաթիռում սիրված սցենարներից է: Սակայն,տղամարդկանց ոչ բոլոր երեւակայություններն են, որ կյանքի են կոչվում: Անհրաժեշտ էլ չէ. սեքսոլոգները կարծում են, որ եթե էրոտիկ բոլոր մտքերն իրականան, տպավորություններն այնքան էլ վառ չեն լինի, ինչպես սպասվում է: Սակայն ինչո՞ւ չիրականացնել ամենաանմեղները: Օրինակ` յուրաքանչյուր չորրորդ տղամարդն ուզում է սեքս-խաղալիք փորձել, իսկ յուրաքանչյուր երկրորդը` դերային խաղեր: Լավ կլինի զուգընկերոջը հրավիրել անկեղծ խոսակցության եւ իմանալ, թե ինչի մասին է նա երազում: Առաջարկեք. «Ինքդ վարվիր այնպես, ինչպես ինքդ ես ուզում»: Կամ թող նկարի իր նախընտրած երեւակայությունը: Շատերի համար այդ ավելի հեշտ է, քան խոսելը:

Մի փոքր մարմին

Տղամարդկանց կարծիքը. մերկ կինը լուռ գրգռում է, իսկ որքան գաղտնիք կա ճիշտ հագնված կնոջ մեջ:

Իհարկե, տղամարդկանց գրգռում է մերկ մարմինը: Սակայն հայտնի է. կիսամերկ լինելու արդյունքն ավելի ուժգին է, քանի որ երեւակայելու հնարավորություն է տալիս: Թեեւ ոչ բոլոր տղամարդիկ են պատրաստ զուգընկերուհուն խնդրել չհանել շապիկը, պիջակը կամ երկարաճիտ կոշիկները: Այդ պատճառով ոչ միշտ է, որ պետք է արագ ազատվել հագուստից, ավելի լավ է հանվել առանց շտապելու եւ մասամբ: Կարճ կիսաշրջազգեստներն ու նեղ սվիտերներն այնքան ուժեղ չեն գրգռում, որքան «հանկարծակի» արձակված խալաթը, V-աձեւ բացվածքով բլուզը, որի տակից երեւում է կուրծքը կամ ճեղքվածքով երկար կիսաշրջազգեստը:

Օրալ շոյանքներ

Տղամարդկանց կարծիքը. օրալ շոյանքները հաճախ ավելի մեծ հաճույք են պատճառում, քան սեքսը:

Բոլոր տղամարդիկ սիրում են, երբ կինն անում է… Դե՝ հասկանում եք: Որովհետեւ օրալ եւ դասական սեքսի զգացողությունները տարբեր են: Դասական սեքսի ընթացքում գործի հիմնական մասը տղամարդն է կատարում: Որքան երկար է աշխատում, այնքան շատ է հոգնում, ինչի արդյունքում օրգազմն այնքան էլ վառ արտահայտված չի լինում: Երբ զուգընկերուհին «կախարդում» է տղամարդուն, նա կարող է թուլանալ եւ կենտրոնանալ սեփական զգացողությունների վրա, ինչը մի քանի անգամ ավելացնում է այդ զգացողությունները:

Ի՞նչ են տղամարդիկ սպասում սեքսից տարբեր տարիքում

25-30 տարեկան

Թեեւ սեքսոլոգները պնդում են, որ տղամարդու ցանկության կիզակետը 18-20 տարեկանում է, 30 տարեկանում նույնպես նրանք ննջարանում շատ բան  կարող են անել՝ գերազանցելով պատանիներին:

30-35 տարեկան

Ավելի հազվադեպ են սեքս ցանկանում, ամբողջ ուժերը ծախսում են աշխատանքի համար: Ոմանք, ի դեպ, փորձում են առույգանալ արտամուսնական կապի միջոցով:

35-45 տարեկան

Սեքսը կարեւոր է, սակայն ցանկալի է զուգընկերուհուց ոչ միայն կիրք, այլեւ հոգատարություն, ուշադրություն եւ աջակցություն ստանալ:

45-55 տարեկան

Վտանգավոր տարիք է. տղամարդու ուժը նվազում է եւ ջենտլմենները ցանկացած միջոցով փորձում են վերադարձնել այն:

“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri