Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Եռյակը «բարձրացնում է կլասը». անբովանդակ «քաղաքագիտական վերլուծություններից» մինչև հնամաշ անեկդոտներ

Analysis
Եռյակը, որը զարմանալիորեն դեռ եռյակ է մնում (Ստեփան Դեմիրճյանի գրպանային կուսակցությունը չեմ հաշվում), կարծես թե նոր ռազմավարություն է որդեգրել՝ իրական քանակական ավելացման և որակական բարձրացման չհասնելով` որոշել է բարձրացնել բեմադրությունների «կլասը»: «Կլաս» ասվածն էլ միայն իրենց չափանիշներով է: Օրինակ հումորը լինում է ճաշակով և անճաշակ, և «ճաշակին ընկեր չկա» ասացվածքն այստեղ իրոք տեղին է, նամանավանդ, որ Տեր-Պետրոսյանի ճաշակին իսկապես որ ընկեր չկա, նաև իր նավթալինոտ անեկտոդների վրա ծիծաղողներ չկան: Ես, իհարկե, կարող եմ հասկանալ ԼՏՊ-ի ձգտումը՝ արդարացնել իր և հայազգի հումորիստ Պետրոսյանի ազգանունների նմանությունը, բայց դե պետք է ընդունել, որ առաջին նախագահի մոտ հումորը չի ստացվում, և նույնիսկ Եվգենի Պետրոսյանի շատ հնացած հումորների հետ մրցունակ չի: Հավանաբար տարիքից է, քանի որ բացի անճաշակ հումորից՝ Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծություններն» էլ բովանդակային առումով գնալով ավելի ու ավելի են կաղում: Մասնավորապես, առաջին նախագահի մոտ գնալով աղավաղվում են պատկերացումները իրական ընդդիմության և այդ ընդդիմության դերի, նշանակության և խնդիրների մասին: Ներկայումս, ըստ նրա, իրական ընդդիմությունը պետք է պայքարի ոչ այնքան իշխանությունների դեմ և հանուն ժողովրդի, որքան «20-30 ջղաձգվողների» և մի խումբ մարգինալների դեմ: Իսկ ով ընդհանրապես իր հետ համամիտ չէ, նա հիստերիկ է: Սա ոչ թե ես եմ ասում, այլ բխում է Տեր-Պետրոսյանի դարակազմիկ ելույթից, իր իսկ ասած խոսքերից: Տարիքային է: Բայց, ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, մյուս առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ տարիքային խնդիրներ չկա: Խնդիրն այստեղ ավելի շատ լեզվաբանական-ձևաբանական է՝ մարդը խոսում է իր մասին երրորդ դեմքով՝ հավանաբար մտածելով, թե դրանով կընդգծի իր կարևորությունը՝ «Ծառուկյանին չեն կարող վախեցնել, Ծառուկյանն ամեն ինչ տեսել, բայց չի փոխվել: Ծառուկյանը մինչև վերջ իր գործն առաջ է տարել...» և այդպես շարունակ: Նա նույնիսկ իշխանափոխություն պարտադրելու խոստում տվեց: Իհարկե, կարող է տալ, չէ՞ որ անողը մի երրորդ անձ է՝ Ծառուկյանը: Հետո էլ ԲՀԿ առաջնորդը կարող է ասել, թե ինքը չի ասել՝ ես կանեմ, այլ ասել է՝ Ծառուկյանը կանի: Միգուցե երգիչ և դերասան Ծառուկյանի՞ն է նկատի ունեցել: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ այս անգամ պարզ արտահայտեց իր ասելիքը, բայց դե ասողին լսող է պետք: Եվ հերթական անգամ նրան հասկացրեցին, որ ինքը եռյակում անելիք չունի: Այս մի հարցում եռյակայինների հետ չեմ կարող չհամաձայնվել՝ «Ժառանգությունն» իսկապես այնտեղ անելիք չունի և ցավալի է, որ դա չի հասկանում Րաֆֆի Հովհաննիսյանը և կրկին դիմում է ինքնանվաստացման՝ հայտնվելով այլընտրաքաըննդիմության կողքին: Իսկ ինչ վերաբերում է քանակային ավելացումներին, ապա թեպետ իրականում, նաև պաշտոնական տվյալներով քանակային նվազում է միայն եղել (նախրոդ՝ 16.000-ի փոխարեն արդեն մոտ 14.500), սակայն լևոնզուրաբյանական աղբյուրներն այս անգամ արդեն նշում էին վեցանիշ թվեր՝ 100 հազար և ավելի: Դե, իսկ լևոնզուրաբյանական աղբյուրների «հավաստիության» մեջ մենք բազմիցս համոզվելու առիթ ունեցել ենք: Հուսով եմ` հաջորդ հանրահավաքում ականատես լինել ավելի նոր նորարարությունների: Կարեն Վարդանյան  
Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards