Yerevan, 01.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Էդվարդ Նալբանդյանի բացման խոսքը և պատասխանները Էստոնիայի ԱԳՆ Սվեն Միկսերի հետ համատեղ ասուլիսին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում հունիսի 13-ին Էստոնիայի ԱԳՆ Սվեն Միկսերի հետ համատեղ մամուլի ասուլիսին հանդես է եկել բացման խոսքով և պատասխանել է լրագրողների հարցերին: ORER.am-ը ներկայացնում է բացման խոսքն ու պատասխաններն ամբողջությամբ:

«Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ ողջունել Երևանում էստոնացի իմ գործընկերոջը՝ Սվեն Միկսերին, ով Հայաստանում է գտնվում պաշտոնական այցով: 

Մենք վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին Համբուրգում՝ ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում, և այսօր լավ հնարավորություն է՝ շարունակելու մտքերի փոխանակումը թե երկկողմ, թե բազմակողմ հարթակներում մեր համագործակցության ընդլայնման, զարգացման և ամրապնդման առումով:

Այսօր Էստոնիայի արտգործնախարարին կընդունի Հանրապետության Նախագահը: Պարոն Միկսերը նաև հանդիպումներ կունենա Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ։ Էստոնիայի արտգործնախարարն այցելությունը սկսել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրից:

Մենք հնարավորություն ունեցանք մտքեր փոխանակելու մեր իրավապայմանագրային դաշտի ընդլայնման շուրջ: Երկու երկրների միջև ստորագրված է 13 փաստաթուղթ, այսօր ավելացրինք ևս մեկը՝ 14-րդը, որը վերաբերվում է ռեադմիսիային: Նախապատրաստական փուլում է գտնվում ևս 7 փաստաթուղթ: 

Մենք անդրադարձանք միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ապակենտրոնացված համագործակցության խթանմանը, նաև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը: Մեր ապրանքաշրջանառությունը բարձր թվեր չի արձանագրել՝ մոտ 10 մլն ԱՄՆ դոլար է կազմել անցյալ տարի: Դա շատ ցածր թիվ է: Կարծում եմ՝ մեր ներուժը շատ ավելի մեծ է։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով շատ ավելին կարող ենք անել:

Մենք նաև անդրադարձանք համագործակցությանը մշակութային, գիտական, կրթական ոլորտներում: 

Պայմանավորվեցինք նաև ակտիվացնել մեր համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպես նաև պարբերաբար խորհրդատվություններ անցկացնել երկու արտգործնախարարությունների միջև: Անդրադարձանք մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը, փախստականների, միգրանտների հոսքերը, որոնց բախվում են ոչ միայն Եվրոպայում, այլև այլ տարածաշրջաններում: Անդրադարձանք իրավիճակին Միջին Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում: 

Ես իմ գործընկերոջը տեղեկացրի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի՝ եռանախագահող երկրների հետ միասին գործադրվող ջանքերը:

Կարևոր է, որ Էստոնիայի արտգործնախարարը Հայաստան է այցելում Էստոնիայի՝ Եվրոպական միությունում նախագահության նախաշեմին: Էստոնիան Եվրոպական միության խորհրդի նախագահությունը ստանձնելու է հուլիսի 1-ից: Այդ ընթացքում Հայաստանը նախատեսում է ստորագրել Եվրոպական միության հետ նոր շրջանակային փաստաթուղթը։ Հայտնի է, որ ավարտել ենք բանակցությունները և նոյեմբեր ամսին՝ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում, մենք պատրաստվում ենք ստորագրել այն: Մենք անդրադարձանք նաև տարբեր ոլորտներում Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման հարցերին: Էստոնիայի արտգործնախարարը ներկայացրեց ԵՄ-ում էստոնական նախագահության առաջնահերթությունները։ 

Սիրով խոսքը կփոխանցեմ իմ գործընկերոջը, և հետո կպատասխանենք ձեր հարցերին: Խնդրեմ Սվեն: 



Հարց. Հարցս ուղղված է Հայաստանի արտգործնախարարին: Պարոն Նալբանդյան, ադրբեջանցի Ձեր գործընկերը երեկ ներկայացրել է իր տպավորությունները ղարաբաղյան հարցի շուրջ վերջին հանդիպումների վերաբերյալ՝ ասելով, որ ժամանակն է արդեն փոխել ստատուս-քվոն և անցնել բովանդակային բանակցությունների՝ Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում քննարկված փաստաթղթերի հիման վրա: Նա նաև կրկնեց Բաքվի այն թեզը, որ կարգավորման հիմքում ընկած են ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյան. Նախևառաջ, կասեմ՝ դրանք ոչ թե տպավորություններ, այլ ավելի շատ երևակայություններ են: Առաջինը, Մոսկվայում արտգործնախարարները որևէ փաստաթղթի շուրջ բանակցություններ չեն վարել: Եթե որևէ տեքստ քննարկվել է, ապա դա եղել է մամուլի հաղորդագրության տեքստը, որը համաձայնեցվել է նախարարների միջև՝ եռանախագահների ներկայությամբ, որն այնուհետև նույնությամբ հրապարակվել է Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարությունների կողմից: Իսկ Ադրբեջանի արտգործնախարարությունը հրապարակել է մամուլի հաղորդագրության իր վարկածը, որտեղ ասված է ոչ թե, որ՝ նախարարները կարևորեցին Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, այլ այն, թե՝ նախարարները բանակցեցին Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի բանակցությունները: Աբսուրդ ինչ-որ բան էր հրապարակվել Ադրբեջանի արտգործնախարարության կողմից:

Ինչ վերաբերում է Սանկտ-Պետերբուրգում քննարկված ինչ-որ փաստաթղթի, ապա ինչի մասին որ քննարկվել է Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովի ընթացքում, այդ մասին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հրապարակել են համատեղ հայտարարություն, որտեղ մանրամասն ասված էր, թե ինչ է քննարկվել: Այդ գագաթաժողովից հետո Բաքուն փորձեց իր մեկնաբանությունները տալ: Եվ գիտեք՝ ինչպիսի արձագանքի արժանացավ: Ռուսաստանի արտգործնախարարությունը որակեց այդ մեկնաբանությունները որպես «այլասերված»: Կարծում եմ՝ շատ սպառիչ որակում է, և չեմ կարծում, որ դրան ավելացնելու բան կա: Դա է Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումների տարբերությունը. մենք խոսում ենք փաստերով, իրենք խոսում են ինչ-որ տպավորություններով՝ հիմնված երևակայությունների վրա:

Ինչ վերաբերում է ստատուս-քվոյին, այնպիսի տպավորություն է, որ ադրբեջանական պաշտոնյաները յուրահատուկ տաղանդ ունեն՝ ֆիքսվելու ինչ-որ բանի վրա և բազմիցս կրկնելու դա՝ արժեզրկելով ասվածի իմաստը և հատկապես անելով լրիվ հակառակը: Դա հենց ստատուս-քվոյին էլ է վերաբերվում: Որովհետև ո՞վ է խոչընդոտում իրականացմանը, չի կատարում այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվում նախագահների, արտգործնախարարների հանդիպումների ժամանակ, ինչը հնարավորություն կտար առաջ շարժելու բանակցային գործընթացը և փոխելու ստատուս-քվոն: Հենց Ադրբեջանը: Դա նման է նրան, երբ ադրբեջանցիները խոսում են խոսքի ազատության, հիմնարար ազատությունների կամ մարդու իրավունքների պաշտպանության մասին, բայց անում են լրիվ հակառակը: Բաքվի բրենդ է ձևավորվել՝ ասել մի բան, անել լրիվ հակառակը:

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին. ինչո՞ւ են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը թվով չորսը: Որովհետև, երբ դրանք ընդունվում էին 1993թ., յուրաքանչյուր բանաձևից հետո Ադրբեջանը հրաժարվում էր դրանք կատարել: Այդ բանաձևերն ընդունվում էին մեկ նպատակով՝ կանգնեցնելու ռազմական գործողությունները: Խոսքը չէր գնում բանակցային գործընթացի էության մասին, այդ բանաձևերը ուղղված էին զինադադարի հաստատմանը: Ցավոք, Ադրբեջանը խոչընդոտեց, և հնարավոր չեղավ դա անել: Հետագայում Ադրբեջանը հայտվեց մի իրավիճակում, երբ սկսեց աղերսել զինադադարի հաստատման համաձայնագրի ստորագրումը։ Դուք գիտեք, որ 1994թ. երկու համաձայնագիր ստորագրվեց, և հետո՝ 1995թ. փետրվարին զինադադարի ամրապնդման ևս մեկ համաձայնագիր ստորագրվեց: Բայց անգամ այդ համաձայնագրերն Ադրբեջանը տարիներ շարունակ հարցականի տակ է դնում, իսկ վերջերս՝ նախորդ տարվա ապրիլին, երբ Արցախի դեմ ագրեսիա իրականացրեց, ադրբեջանական կողմը կրկին փորձեր կատարեց հարցականի տակ դնել համաձայնագրերի ուժի մեջ լինելը: Եռանախագահներն անգամ գրավոր հիշեցրին Ադրբեջանին, որ այդ համաձայնագրերն ուժի մեջ են, անժամկետ են, և կողմերը պետք է լիակատար հարգեն և կատարեն համաձայնագրերը: Սա է իրականությունը, այլ ոչ թե այն, ինչ իրենց երևակայությունների կամ ենթադրությունների հիման վրա փորձում է ադրբեջանական ղեկավարությունը մատուցել իրենց հանրությանը:

Հարց. Երկու հարց ունեմ Ձեզ, պարոն նախարար: Շաբաթ օրն ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Դուք նշեցիք, որ ժամանակն է, որպեսզի եռանախագահող երկրները հայտարարություններից անցնեն կոնկրետ գործողությունների՝ Ադրբեջանին զսպելու համար: Կարծո՞ւմ եք արդյոք, որ ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը, համանախագահող երկրները պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ, օրինակ՝ հրադադարի ռեժիմի խախտման համար: Եվ երկրորդ հարցս. արդյո՞ք Հայաստանն ինչ-որ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ, որպեսզի ի վերջո միջազգային հանրությունը պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ, ինչպես ասեցի՝ օրինակ, հրադադարի ռեժիմը խախտելու համար: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան. Եռանախագահող երկրները բազմիցս են հայտարարել, և անգամ ամենաբարձր՝ նախագահների մակարդակով, որ այն կողմը, որը կգնա ուժի կիրառման և զինադադարի խախտման, խստորեն կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Երբ այդպիսի հայտարարություն անում են եռանախագահող երկրների նախագահները, իսկ դրանք ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներն են՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան, ի՞նչ է դա նշանակում, արդյոք այն լոկ հայտարարությո՞ւն է: Կարծում եմ՝ ոչ միայն:

Չնայած դրան՝ Ադրբեջանը ձևացնում է, թե իբր իրեն չի վերաբերում այդ կոչը, Ադրբեջանը ձևացնում է, թե ինքը կարող է արհամարհել այդ հայտարարությունները, կոչերը: Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտում է զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը: Չնայած բոլորին պարզ է՝ ով է խախտում: Առանց մեխանիզմի էլ հայտնի է: Ուղղակի եռանախագահող երկրները միջնորդ երկրներ են, իսկ միջնորդ երկրները փորձում են հնարավորինս, այսպես ասած, հավասարակշիռ լինել, որպեսզի հնարավոր լինի շարունակել բանակցությունները: Բայց անգամ եռանախագահներն արդեն բազմիցս ստիպված են եղել նաև հասցեական հայտարարություններ անել, ինչը եղավ մի քանի օր առաջ, երբ նրանք ասացին, որ հենց Ադրբեջանն է խախտել զինադադարը, և հայկական կողմից պատասխանել են դրան։ Դա եղավ նաև, երբ համանախագահները քննադատեցին Ադրբեջանին, որ պետք է վերջապես կանգնեցնել հիմնախնդրի կարգավորման գործընթացն այլ ձևաչափեր տեղափոխելու փորձերը, կոչ արեցին վերջ տալ եռանախագահող երկրների հասցեին հնչող քննադատությունները, համաձայնություն տալ, ինչպես որ Հայաստանը և Արցախն են արել, զինադադարի հետաքննության մեխանիզմի ստեղծմանը:

Բազմիցս են եղել հասցեական հայտարարություններ: Քա՞նի հայտարարություն դեռ պետք է լինի, որ պարզ դառնա, որ միայն հայտարարությունները բավարար չեն, այլև այդ «խստիվ կդատապարտվեն» հասկացությամբ ենթադրվող մնացած բոլոր քայլերը ձեռնարկվեն միջազգային հանրության կողմից՝ սանձելու տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու Ադրբեջանի շարունակական փորձերը՝ դրանցից բխող բոլոր հետևանքներով ոչ միայն տարածաշրջանի համար, այլ շատ ավելի լայն իմաստով:

Կարծում եմ, որ միջազգային հանրությունը հենց այդ ըմբռնմանն է գալիս, որ վերջապես այն երկիրը, որը, դեմ է խաղաղությանը, մշտապես սպառնում է ուժ կիրառել, ռազմական ուժի միջոցով լուծել այս հիմնախնդիրը, իհարկե, այդ երկրի նկատմամբ պետք է համապատասխան և քայլեր ձեռնարկվեն»:

The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBank