ՈւԵՖԱ-ն նոր մրցանակներ է սահմանել ակումբային մրցաշրջանի ֆուտբոլիստների համար
SportԱյսուհետ ՈւԵՖԱ-ն կանցկացնի Չեմպիոնների լիգայի լավագույն դարպասապահի, լավագույն պաշտպանի, լավագույն կիսապաշտպանի, լավագույն հարձակվողի և Եվրոպա լիգայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխություն,- տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հաղորդվում է, որ Չեմպիոնների լիգային առնչվող մրցանակները կհանձնվեն ֆուտբոլիստներին օգոստոսի 24-ին, երբ կկայանա Չեմպիոնների լիգայի 2017/18թթ. մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը:
Եվրոպա լիգայի լավագույն ֆուտբոլիստը հայտնի կդառնա հաջորդ օրը` օգոստոսի 25-ին: Այդ օրն էլ կկայանա Եվրոպա լիգայի խաղարկության 2017/18թթ. մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը:
Բացի այդ, մրցանակաբաշխության ժամանակ կպարգևատրվի իտալական «Ռոմայի» նախկին ավագ, հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին` ֆուտբոլային կարիերայի ընթացքում ունեցած հաջողությունների համար:
Քվեարկության կարող են մասնակցել ՉԼ-ի և ԵԼ-ի խմբային մրցաշարերի մասնակից ակումբների գլխավոր մարզիչները և ՈւԵՖԱ-ի անդամ երկրների 55 մարզական լրագրողները: