Ծխել, թե չծխել. սա է խնդիրը. պատգամավորները՝ ծխելու դեմ պայքարի մասին
SocietyԾխելու դեմ պայքարի թեման մինչ օրս օրակարգային է. սոցիալակն ցանցերում եւ հատկապես պետական կառւյցներում, երբ հարցը հասնում է ծխելուն, մարդիկ միմյանց կեսկատակ-կեսլուրջ հիշեցնում են. «Ծխել չի կարելի, նախարարն արգելում է»:
Թեմային շուրջ ORER.am-ը ԱԺ-ում անց է կացրել փոքրիկ հարցախույզ: Պարզվում է՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը չի ծխում. «Չծխելուն պատճառ չկա: Ժամանակին՝ ուսանողական տարիներին, շատ էի ծխում, սակայն մի օր որոշեցի, որ չպետք է ծխեմ, որոշում կայացրեցի ու վերջ»: Ծխելուն «ոչ» ասող պատգամավորը անգամ չցանկացավ իր այդ քայլը կապել կամքի ուժի եւ նմանատիպ այլ դրսեւորումների հետ: Ըստ նրա՝ բանաձեւ շատ պարզ է. հարկավոր է կայացնել որոշում ու հետ չկանգնել դրանից:
ԱԺ ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր էլ՝ Կարինե Աճեմյանը, երբեք չի ծխել եւ չի էլ պատրաստվում դիմել նման քայլի. «Ես կողմ եմ առողջ ապրելակերպին: Կարծում եմ, որ հատկապես կանայք պետք է խուսափեն ծխելուց, որովհետեւ դա վտանգավոր է ոչ միայն կանանց առողջությանը, այլեւ այն երեխաների, որոնք ծնվել կամ ծնվելու են»,- ասաց Կ.Աճեմյանը՝ հավելելով. «Ինքս դեմ եմ ծխելուն, բայց ամուսինս ծխում է. այս առումով դժվարություններ եղել են, սակայն դրանք հաղթահարել ենք, անում ենք այնպես, որ իր ծխելն ինձ չխանգարի:
Ի դեպ, վերջին տարիներին ամուսինս շատ ավելի քիչ է ծխում»:
Կարինե Աճեմյանը ռեստորաններում ու սրճարաններում շատ է հանդիպում ծխող կանանց. ըստ պատգամավորի՝ դա անգամ վիզուալ առումով հաճելի չէ. «Ես, իհարկե, հասկանում եմ ծխողներին, բայց դրա դեմ պայքարը պետք է ընթանա: Մենք հնարավորինս պետք է խուսափենք այդ երեւույթից, քանի որ ծխող ծնողը օրինակ է ծառայում իր երեխայի, հետագա սերնդնի համար»: