Նավթի համաշխարհային գները նվազում են
EconomicsԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, հաղորդում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթեւ նավթի հուլիսյան ֆյուչերսները նվազել են 1.03 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 45.98 դոլարի:
Լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսները նվազել են 0.86 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 48.30 դոլարի: