Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մինչ օրս ոչ մի կասկած չունի, թե ովքեր են եղել հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպիչները: A1plus.am-ի փոխանցմամբ՝ այսօր նա ԱԺ նախագահի ու բոլոր խմբակցությունների պատգամավորների հետ միասին ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեց խորհրդարանի այգում տեղադրված հուշարձանի մոտ: Ըստ վարչապետի` ժամանակին պատկան մարմինների կողմից ամեն ինչ արվեց, որպեսզի ոճրագործությունը բացահայտվի. «Բայց ունենք այն, ինչ ունենք: Եթե հանրության մեջ կա իսկապես կասկած, ուրեմն պատկան մարմինները պետք է հետևողական լինեն, բայց ես համոզված եմ, որ ամեն ինչ արվեց ու իրականությունն այսօր սա է: Այն ժամանակ, որ զբաղվում էին այս գործով, պատկան մարմինները, բոլորը ցանկանում էին, որ այդ դեպքը բացահայտվի, եւ կային հարազատներ` ի դեմս վարչապետի: Շարունակությունն՝ այստեղ: