Ինչ վտանգներ է պարունակում ամառվա տապին սեռական կյանքով ապրելը
Society«Մարդիկ ամռան այս շրջանում պետք է առավել զգույշ լինեն սեռական խանգարումներից՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմա առավել շատ մարդիկ գերադասում են դուրս գալ քաղաքից եւ իրենց հանգիստը կազմակերպել ծովափում, որտեղ բարձր է տարատեսակ ինֆեկցիաներով վարակվելու հավանականությունը»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց սեքսապաթոլոգ, հոգեւթերապեւտ Մարատ Զաքարյանը:
Ինչպես նշեց մասնագետը, տարվա եղանակների փոփոխության հետ կապված՝ փոխվում է նաեւ մարդու առողջական վիճակը. «Ձմռանն, օրինակ, նվազում է օրգանների ակտիվ աշխատանքը, իսկ գարնանը մարդու օրգանների աշխատանքն առավել ակտիվանում է՝ այդ թվում նաեւ սեռական կյանքի ակտիվություն է նկատվում»,-ասաց նա:
Սեքսապաթոլոգը խոսելով շոգ եղանակին սեռական կյանքով ապրելու մասին, ասաց, որ այն իր մեջ վտանգներ է պարունակում. «Այն ունի նաեւ վտանգավոր կողմեր, քանի որ վրա է հասնում ճնշման բարձրացում, եւ շոգ եղանակին կատարվող ինտիմ հարաբերութունների ժամանակ հանկարծամահություն է արձանագրվում»: