Yerevan, 14.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Տաջիկստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը

Politics

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով հունիսի 14-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Տաջիկստանի նախագահն առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Նախագահ Ռահմոնը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

Հանրապետության Նախագահի նստավայրում այնուհետև տեղի է ունեցել Տաջիկստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Էմոմալի Ռահմոնի առանձնազրույցը: 

Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին և նշել, որ նրա այցը Հայաստան նաև խորհրդանշական բնույթ է կրում, քանի որ այս տարի Հայաստանը և Տաջիկստանը տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: 

Հանրապետության Նախագահի համոզմամբ, նման այցելությունները լավ հնարավորություն են վերլուծելու, ամփոփելու այն ուղին, որ երկու երկրներն անցել են 25 տարիների ընթացքում, մյուս կողմից, իհարկե, նաև մտքեր փոխանակելու երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարի, տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրների շուրջ: 

Նախագահ Սարգսյանը կարևորել է Տաջիկստանի նախագահի այցի շրջանակներում ստորագրվելիք փաստաթղթերը, որոնք, ըստ նրա, կլրացնեն երկկողմ հարաբերությունների օրակարգը, ինչի անհրաժեշտությունը կա, քանի որ համագործակցության ներկայիս մակարդակը չի համապատասխանում ոչ հայ և տաջիկ ժողովուրդների բարեկամության և ոչ էլ երկու երկրների միջպետական հարաբերությունների մակարդակին: 

Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած ոլորտում ակտիվ համագործակցության և գոհունակությամբ է խոսել նախագահ Ռահմոնի այցի շրջանակներում Երևանում կազմակերպված գործարար համաժողովի ու միջկառավարական հանձնաժողովի նիստի մասին: 

Տաջիկստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Նախագահին հիասքանչ, հնագույն երկիր՝ Հայաստան, հրավերի և ջերմ հյուրընկալության համար: Նախագահ Ռահմոնը համակարծիք է եղել հայ գործընկերոջ հետ, որ այսօր ստորագրվելիք փաստաթղթերը լավ հնարավորություն են բոլոր ոլորտներում իրավապայմանագրային դաշտի հիման վրա զարգացնելու հարաբերությունները:

Էմոմալի Ռահմոնը փոխգործակցության հեռանկարային ուղղությունների շարքում նշել է առևտրի, գյուղատնտեսական ապրանքների արտադրության և վերամշակման, սննդարդյունաբերության, թեթև արդյունաբերության, հանքարդյունաբերության, էներգետիկայի, հեռահաղորդակցության, գիտության և կրթության, առողջապահության ոլորտները: Տաջիկստանի նախագահն ընդգծել է, որ հենց այդ նպատակով իր գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկվել են գործարար շրջանակների ներկայացուցիչներ, որոնք մասնակցում են երևանյան գործարար համաժողովին:

Նախագահ Ռահմոնը դրվատանքով է խոսել հայաստանյան գործարար համայնքի մասին՝ նշելով, որ հատկապես գյուղատնտեսական ապրանքների վերամշակման ոլորտում Հայաստանը մեծ հաջողություններ ունի, և Տաջիկստանում կցանկանան նույնպիսի հմտություններ ձեռք բերել՝ հաշվի առնելով ոլորտի արդի տեխնոլոգիաները և նորարարությունները:

Տաջիկստանի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում Նախագահի նստավայրում մեկնարկել են ընդլայնված կազմով բանակցությունները՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: 

Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding