4 ֆուտբոլիստներ միացել են Գյումրիի «Շիրակին»
SportՀունիսի 10-ից «Շիրակը» Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայում վերսկսել է մարզումները՝ նախապատրաստվելով Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլին։
Չորս նորեկներ միացել են «Շիրակի» մարզումներին,- հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Գյումրի է վերադարձել գանացի 27-ամյա պաշտպան Էդվարդ Կպոդոն, ով «Շիրակի» կազմում 2014թվականին հանդես եկավ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում։ Նախորդ մրցաշրջանը Կպոդոն անցկացրել է «Գանձասար-Կապանի» կազմում։
Գյումրեցիներին է միացել նաև «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ, 23-ամյա կիսապաշտպան Գագիկ Պողոսյանը, ում վերջին ակումբը եղել է իսպանական երրորդ դիվիզիոնի «Վիրջին Դել Կամինո» ակումբը։
«Շիրակի» հետ մարզվում են նաև կիսապաշտպաններ 23-ամյա բոսնիացի Ալեքսանդար Իլիչը և 26-ամյա սերբ Իգոր Ստանոյևիչը։ Ալեքսանդար Իլիչի նախորդ թիմը եղել է Մակեդոնիայի բարձրագույն խմբում հաներս եկող «Բրեգլանիցա Ստիպը», իսկ Իգոր Ստանոյևիչը հանդես է եկել սերբական «Զեմունում»։