Սմարթֆոնների հավելվածները հարկադրում են ավելի շատ ծախսել. հարցում
SocietyԻնչպես վկայում են հարցախույզի տվյալները, շարժական հավելվածները մեծապես դյուրացնում են ապրանքների եւ ծառայությունների վճարման գործընթացը: Սմարթֆոններում հավելվածները հարկադրում են ավելի շատ ծախսել եւ վնասում են ֆինանսական բարեկեցությանը. այս կարծիքին Է հարցմանը մասնակցած բրիտանացիների մեկ երրորդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հարցումը կատարել Է Ֆինանսական կազմակերպությունների ավանդատուներին փոխհատուցումների վճարման ծրագիրը: Հարցմանը մասնակցած բիտանացիները խոստովանել են, որ հավելվածներում ներսարված վճարման հարմար համակարգը զգալիորեն հեշտացնում Է գնման գործընթացը, դրա հետեւանքով մարդն ավելի հեշտ Է հրաժեշտ տալիս փողին եւ դադարում Է հսկել ծախսերը: Հարցվածների երկու երրորդը պարզաբանել Է, որ հավելվածների շնորհիվ իրենց համար ավելի հեշտանում Է փող ծախսել գնումների համար՝ այդ թվում առավոտյան կամ օրվա վերջին մահճակալին պառկած:
Հարցումը նաեւ ցույց Է տվել, որ հավելվածներում կանայք ավելի շատ են ծախսում տղամարդկանցից: Ամսական միջին հաշվով հավելվածների միջոցով կինը ծախսում Է 131 ֆունտ (շուրջ 167 դոլար), մինչդեռ տղամարդը՝ 115 ֆունտ (մոտավորապես 147 դոլար):
Տղամարդիկ սովորաբար փողը ծախսում են մոլեխաղերի, ճանապարհորդությունների, շփման, զվարճանքի եւ երաժշտության վրա: Կանայք հավելվածները գերադասում են շոփինգի եւ առաքվող կերակրի համար: