Մեյվեզեր-Մակգրեգոր մենամարտի ժամկետները հայտնի են
SportՀայտնի է պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի և UFC-ի իռլանդացի մարզիկ Քոնոր Մակգրեգորի մենամարտի օրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեծ հետաքրքրություն առաջացրած այս մենամարտը կկայանա օգոստոսին:
Ֆլոյդ Մեյվեզերը հանդիսանում է աշխարհի չեմպիոն հետևյալ կատեգորիաներում. WBC 2-րդ թեթև քաշային (1998 - 2001), WBC թեթևքաշային (2002-2003), WBC 1-ին կիսամիջին (2005), IBF և WBC կիսամիջին քաշային (համապատասխանաբար՝ 2006 և 2006, 2007, 2011-այժմ), WBC և WBA 1-ին միջին քաշային (համապատասխանաբար՝ 2007 և 2012-այժմ), ինչպես նաև «Ring» ամսագրի կողմից 2005, 2006 և 2007 թվականներին ճանաչվել է «Աշխարհի լավագույն բռնցքամարտիկ»:
Քոնոր Մակգրեգորին հանդես է գալիս «Ultimate Fighting Championship» (UFC) կազմակերպության կիսաթեթևքաշային դիվիզիոնում։ Մեկ անգամ նվաճել է UFC կիսաթեթևքաշային չեմպիոնական գոտին։ Նախկինում նվաճել է նաև Cage վարկածով թեթևքաշային և կիսաթեթևքաշային տիտղոսները։