Մոսկվայի «Արարատ»-ը կազմի հերթական համալրումն ունի
SportՄոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը շարունակում է համալրել կազմը:
«Արարատ»-ի հերթական ֆուտբոլիստը կիսապաշտպան Արսեն Հայրապետյանն է: Վերջինս Յարոսլավլի «Շիննիկ»-ի սան է և այդ թիմի կազմում մասնակցել է 22 խաղի` դարձել 2 գոլի հեղինակ:
Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը հիմնվել է 2017 թվականի մարտին: Այն ստեղծվել է Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի աջակցությամբ: Թիմը հանդես է գալիս Ռուսաստանի առաջնության երրորդ դիվիզիոնի «Մոսկվա» գոտում, իսկ իր հանդիպումներն անցկացնում է «Սպարտակովեց» մարզադաշտում: