Ընթացքի ժամանակ մեքենայի անիվը պայթել է. մեքենան շրջվել է
SocietyՀունիսի 15-ին, ժամը 15.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ուսահոդի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 35-ամյա տղամարդ եւ հիվանդանոցում հայտարարել, որ վնասվածքը ստացել է ավտովթարի հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հունիսի 14-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 8-րդ կ/մ-ի հատվածում հիշյալ տղամարդու վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի անիվը պայթել է, ինչի հետեւանքով կորցնելով կառավարումը ավտոմեքենան կողաշրջվել է:
Կատարվում է քննություն: