Yerevan, 28.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանում բիզնես սկսելն ավելի դյուրին է, քան աշխարհի 152 երկրներում. փոխնախարար

Economics

«Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը 2017-Հավասար հնարավորություն բոլորի համար» զեկույցի համաձայն Հայաստանը 190 երկրների շարքում նախորդ տարվա արդյունքների (43-րդ տեղը) համեմատությամբ բարելավել է իր դիրքերը 5 կետով:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը:

2008 թվականից սկսած ՀՀ կառավարությունը հաստատում է գործարար միջավայրի բարելավման միջոցառումների տարեկան ծրագրերը, որոնք ուղղված են երկրում ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար բարենպաստ պայմաններ ապահովելուն:  Հայաստանը բավականին մեծ առաջընթաց է գրանցել Համաշխարհային բանկի եւ միջազգային ֆինանսական կորպորացիայի գնահատականներում:

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ծրագրերում ներառված են հատկապես այնպիսի միջոցառումներ, որոնք  նախատեսում են Հայաստանի դիրքերը էականորեն բարելավել:  

«Այս առումով մենք ուժեղ ենք պետական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ընթացակարգերով, վարկերի ստացման եւ պայմանագրերի կիրառմամբ: Թույլ ենք միջազգային հաշվետվությունների, սնանկացման վարույթների,  այսինքն՝ առողջացման համար նախատեսված ընթացակարգերի առումով, ինչպես նաեւ քաղաքաշինական թույլտվությունների ստացման ու էլեկտրականության միացման առումով, այսինքն՝ այն ծառայություններով, որոնք նոր ստեղծվող բիզնեսի համար ապահովում են շինարարական թույլտվության ստացման  եւ հանրային ծառայություններին միանալու ընթացակարգերը: Այս վերջին չորսը մեզ համեմատաբար մտահոգվելու տեղիք են տալիս, եւ այս առումով անելիքներ ունենք»,-ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ գնահատման գործընթացը կախված է երկու գործոնից՝ քայլերը, որոնք անհրաժեշտ են տվյալ տնտեսվարող սուբյեկտի համար օրինակ շինարարական թույլտվություն ստանալու համար, եւ ժամանակը, որի ընթացքում հնարավոր է դա իրագործել:

«Հետեւաբար, մեր գործողություններով նպատակ ունենք կամ կրճատել քայլերը, կամ այն ժամանակը, որ այդ տնտեսվարողից պահանջում է այդ ցուցանիշին հասնելու համար»,-նշեց նա:

Տիգրան Խաչատրյանը  ընդգծեց, որ Հայաստանի գրանցած ցուցանիշները պետք է դիտարկել եւ վերլուծել՝ համեմատելով մյուս երկրների հետ, այսինքն՝  Հայաստանում բիզնես սկսելն ավելի պարզ է՝ իմ համեմատ 152 երկրների, եւ ավելի բարդ՝ ի համեմատ 37 երկրների:

«Բոլորն են փոփոխություններ անում, եւ պետք է հիշել, որ մեր հարեւանները եւս ձեռքերը ծալած չեն նստում: Մենք պետք է պարզապես ավելի արագ եւ արդյունավետ գործենք, քան մեր հարեւանները»,- եզրափակեց Տիգրան Խաչատրյանը:

Այս տարի, մասնավորապես, նախատեսվում են այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի վերադարձի համար նախատեսված օրենքով սահմանված ժամկետների կրճատման վերաբերյալ առաջարկության ներկայացում, բնապահպանական եւ բնօգտագործման վճարների հաշվետվական համակարգի պարզեցում  (ներկայումս երեք գերատեսչությունների ներկայացվող թղթե հաշվետվությունների փոխարեն 1 էլեկտրոնային հաշվետվության սահմանում), սնանկության վարույթում գտնվող ձեռնարկությունների պաշտպանվածության մեխանիզմների բարելավում` ֆինանսական առողջացման պայմանների բարելավման նպատակներով  եւ այլն:

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced