Այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, լրագրողների հետ զրույցում այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի Գագիկ Ծառուկյանի այն ուղերձը, որ եթե իշխանությունն արհամարհի իրենց պայքարը, ուրեմն հարյուր հազարներով կպարտադրեն իշխանափոխություն, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց հինհունական փոքր պատմությամբ: «Ձեր ասած «եթե»-ով հարցին այսպես կպատասխանեմ, Մակեդոնիայի թագավոր Ֆիլիպ Երկրորդը նամակ է գրում սպարտացիներին. «Հանձնվեք, եթե չհանձնվեք, ես ձեզ կկոտորեմ»: Սպարտացիները պատասխան նամակ են գրում. «Եթե»: