Ադրբեջանում գայլը հոշոտել է մի ընտանիքի չորս երեխաներին
Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանում սարսափելի դեպք է տեղի ունեցել: Բուրավար գյուղում գայլը մտել է տուն և հոշոտել նույն ընտանիքի 4 երեխաներին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով milli.az լրատվական կայքը, երեկ երեկոյան մոտ ժամը 19-ին գայլը մտել է Յուսիֆ Շահմարովի տան բակը, որտեղ գտնվել է նրա 10-ամյա աղջիկը: Գայլը հարձակվել է աղջկա վրա և սկսել հոշոտել: Նրա կանչերին տանից դուրս են եկել 16-ամյա եղբայրը և մանկահասակ երկու քույրերը: Երեխաների վրա հարձակված գայլը կծոտել է նրանց մարմինները: Տեսնելով, որ դրությունն անելանելի է, 16-ամյա պատանին ձեռքը մտցրել է գայլի կոկորդը և խեղդել նրան: Տղան և աղջիկները ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: