«Կառավարության ծրագիրը պետք է պլանավորի եկամուտների աճ բնակչության մոտ». քաղաքագետ
EconomicsԱյսօր հրավրված ասուլիսին քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը նշեց, որ դժվարանում է խոսել Կառավարության ծրագրի մասին: Նա ասաց, որ հստակ գնահատականներ կտա, երբ ծրագիրը հրապարակվի:
«Կառավարության ծրագրում պետք է լինեն սոցիալական երաշխիքներ, որ մարդ կարող է իր նվազագույն սպառողական զամբյուղն ապահովել: Եթե այն չի պարունակելու ծանր տնտեսական պայմաններից դուրս գալու քայլեր, որպեսզի ապահովվի չքավոր խավի ծախսերը, եթե այս ամենը չկա, ապա մնացյալն անիմաստ է, անիմաստ է սպասելիքներ կառուցել: Եթե չեմ սխալվում՝ որևէ քաղաքական ուժ չի խոսել գնաճի կանխարգելման մասին, իսկ եթե այդ խնդիրներին լուծում չտան, ապա թքած, թե թոշակներն ու աշխատավարձերը 15-25 տոկոսով են բարձրացնելու, թե ավել»:
Նրա խոսքով՝ Կառավարության ծրագիրը պետք է պլանավորի եկամուտների աճ բնակչության մոտ, բայց փոխարենը տեսնում ենք գների թանկացումներ: «Օրինակ` վերջերս մեր վարչապետը հանդիպեց «Գազպրոմ»-ի տնօրեն Ալեքսեյ Միլերի հետ, իհարկե, մենք չենք իմանում, թե ինչի շուրջ են բանակցել, բայց չենք կարող բացառել, որ քննարկվել է նաև սակագների հարցը: Ի վերջո, հարց են տալու չէ՞, որ, եթե սահմանին գազի գնի սակագինը 2 անգամ իջեցրել են, ինչո՞ւ հանրության համար չի իջել»,- ասաց նա՝ հավելելով, որ անձամբ ինքը Կառավարության ծրագրի հետ առանձնապես հույսեր չի կապում:
Բանախոսը հիասթափված է, վարչապետը խոստացել էր իջեցնել վառելիքի գներ, սակայն ներկայումս գերակայում են բարձր գներ: