Ադրբեջանցի դիվերսանտ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը ցուցմունք է տվել
BlogKarabakh-life.am-ի գլխավոր խմբագիր Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր, Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում մեկնարկել է ԼՂՀ Քարվաճառի շրջանում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի և Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից, բռնություն գործադրելով ԼՂՀ պետական սահմանը հատելու, լրտեսության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք փոխադրելու կամ կրելու, մարդուն առևանգելու և գողություն կատարելու մեջ, իսկ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը նաև՝ սպանությունը' զուգորդված մարդուն առևանգելով կամ պատանդ առնելով և քաղաքացու անձնագիրը, կամ նույնականացման քարտը, կամ կարևոր այլ փաստաթուղթ հափշտակելը:
Գործը քննում է դատավոր Անատոլի Թադևոսյանը #azesaboteurs
ՀԳ. Դատավարությունը կշարունակվի ընդմիջումից հետո.. Իսկ նիստի առաջին մասում ցուցմունք է տվել միայն Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը, որը իրեն մեղավոր չի ճանաչում սահմանը հատելու հարցում. /չի իմացել, որ այդտեղով սահման է անցնում/, հերքում է Ցականյանի սպանության մեջ իր հանցակից լինելը...»