Պոլինեզիական կանոեով շուրջերկրյա ճամփորդությունը տեւել է 3 տարի
SocietyՊոլինեզիական ավանդական «Հոքուլեա» կանոեն Հոնոլուլու (Հավայան կղզիներ) է վերադարձել`ավարտելով պատմության մեջ նմանատիպ նավով առաջին շուրջերկրյա ճամփորդությունը: Կանոեն կառուցվել է 70-ականներին, փոխանցում է BBC-ն:
Ճամփորդությունը տեւել է երեք տարի: Այդ ընթացքում նավի անձնակազմը կողմնորոշվել է աստղերով:
Արշավախմբի մասնակիցները փորձել են օգտագործել նույն մեթոդները, ինչ հարյուր տարի առաջ Հավայան կղզիներում բնակություն հաստատած առաջին պոլինեզիացիները:
Հավայան կղզիներում արշավախմբին հանդիսավոր դիմավորել են Մեջիք Այլենդ ծովածոցում (Հոնոլուլու):
Շուրջերկրյա ճամփորդության ընթացքում կանոեն 40 հազար ծովային մղոն է անցել (74 հազար կմ):