Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. եվրոն թանկանում է
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է 481.08 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.69 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 538.42 դրամ (աճել է 0.14 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 615.97 դրամ (աճել է 0.99 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.29 դրամ (նվազել է 0.06 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 259.23 դրամ, ոսկի՝ 19,417.37 դրամ, պլատին՝ 14,276.11 դրամ։