Լևոն Տեր-Պետրոսյանը չխոսեց (տեսանյութ) yerkir.am
Հոկտեմբերի 27-ի ոճրագործության տարելիցի կապակցությամբ այսօր Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ անդամներ Գագիկ Ջհանգիրյանը, Լևոն Զուրաբյանը, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը և այլք այցելեցին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհերի հիշատակին: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ծաղիկներ դրեց ոճրագործության զոհ դարձած Վազգեն Սարգսյանի շիրիմին, իր կարեկցանքը հայտնեց սպարապետի մորը` տիկին Գրետային և եղբորը` Արամ Սարգսյանին: Կոնգրեսի ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց նաև 2012-ին Ֆրանսիայում մահացած` «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ, նախկին պատգամավոր Սմբատ Այվազյանի շիրիմին: Լրագրողների հարցերին, սակայն, առաջին նախագահը հրաժարվեց պատասխանել: Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում:
Մանրամասները` yerkir.am կայքում: