Թուրքիայում քուրդ զինյալները հարձակվել են զինվորական ավտոշարասյան վրա
SocietyԹուրքիայի Հաքքարի շրջանում Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) նռնականետով հարձակում է գործել զինվորական ավտոշարասյան վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Հարձակման հետևանքով մահացել է մեկ թուրք զինվոր, վեցը վիրավորվել են:
Հաքքարիում գործողություններ են իրականացվում քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով: