Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ծավալն ավելացել է 44 մլն դոլարով
EconomicsՄեկ տարվա ընթացքում Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ընդհանուր ծավալն ավելացել է 44 մլն 554 հազար ԱՄՆ դոլարով: Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ծավալը 2017 թվականին հունվար-ապրիլին կազմել է 422 մլն 246 հազար դոլար:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալները, 2016 թվականի հունվար-ապրիլին այն կազմում էր 377 մլն 692 հազար դոլար:
Այս տարվա առաջին չորս ամսում Հայաստանից ուղարկվող տրանսֆերտների ծավալը կազմել է 269 մլն 782 հազար դոլար, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 246 մլն 432 հազար: Այս տարվա հունվար-ապրիլի աճը կազմել է 23մլն 50 հազար դոլար:
Այդուհանդերձ, 2017 թվականի հունվար-ապրիլի տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 152 մլն 464 հազար դոլար, իսկ 2016-ի հունվար-ապրիլին` 131 մլն 259 հազար: Այս տարվա հունվար-ապրիլին տրանսֆերտների ծավալի զուտ ներհոսքի աճը կազմել է 21 մլն 205 հազար դոլար:
Այս տարվա առաջին չորս ամսում Հայաստան ուղարկվող տրանսֆերտների հիմնական ուղղությունները շարունակում են մնալ ՌԴ-ն և ԱՄՆ-ն:
Հունվար-ապրիլին ՌԴ-ից Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ծավալը կազմել է 229 մլն 423 հազար դոլար` 30 մլն 365 հազար դոլարով գերազանցելով նախորդ տարվա հունվար- ապրիլի 199 մլն 58 հազար ցուցանիշը: Միևնույն ժամանակ, Հայաստանից ՌԴ ուղարկվող տրանսֆերտների ծավալը նվազել է մոտ 1 մլն դոլարով: Այս տարվա առաջին չորս ամսում այն կազմում էր 112 մլն 43 հազար դոլար, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 113 մլն 35 հազար: Սակայն այն պատճառ չի հանդիսացել, որ տրանսֆերտների ծավալի զուտ ներհոսքն ավելանա 31 մլն 357 հազար դոլարով: 2016-ի հունվար-ապրիլին այն կազմում էր 86 մլն 23 հազար, իսկ 2017-ի հունվար-ապրիլին` 117 մլն 380 հազար դոլար:
ԱՄՆ-ից Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ծավալն աճել է 1 մլն դոլարով: Այս տարվա հունվար-ապրիլին այն կազմել է 53 մլն 888 հազար, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 52 մլն 873 հազար դոլար: Միևնույն ժամանակ, այս տարվա հունվար-ապրիլին 25 մլն 201 հազար դոլարով աճել է նաև Հայաստանից ԱՄՆ ուղարկվող տրանսֆերտների ծավալը` կազմելով 51 մլն 769 հազար դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել էր 26 մլն 568 հազար: Այս տարվա առաջին չորս ամսում տրանսֆերտների ծավալի զուտ ներհոսքը կազմել է 2 մլն 118 հազար, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 26 մլն 305 հազար: Ինչպես երևում է նախորդ տարվա համեմատ այս տարի ԱՄՆ-ից ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցումների զուտ ներհոսքը նվազել է 24 մլն 187 հազար դոլարով կամ շուրջ 13 անգամ: