Նավթի գները նվազում են՝ ըստ ԱՄՆ-ում արդյունահանման տվյալների
EconomicsՀինգշաբթի առավոտյան նավթի գները նվազում են ըստ ԱՄՆ-ում արդյունահանման տվյալների։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում վաճառքի տվյալները։
Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները նվազել են 0,09 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 44,78 դոլարի։ WTI տեսակի նավթի օգոստոսյան մատակարարումների արժեքը նվազել է 0,05 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 42,51 դոլարի։ Չորեքշաբթի վաճառքի ընթացքում գները նվազել են ավելի քան 3 տոկոսով։
Մեկ շաբաթում ԱՄՆ-ում նավթի արդյունահանումը մեծացել է 0,21 տոկոսով կամ օրական 20 հազար բարելով՝ հասնելով օրական մինչեւ 9,350 մլն բարելի։ Թորած նավթի պաշարները անցյալ շաբաթվա համեմատ մեծացել են 1,1 մլն բարելով կամ 0,7 տոկոսով՝ հասնելով մինչեւ 152,5 մլն բարելի։