ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան ժողովին
EconomicsՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Բազել (Շվեյցարիա), որտեղ մասնակցելու է Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան 87-րդ ժողովին: Այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Ժողովին քննարկվելու են ֆինանսական կարգավորմանը վերաբերող ընթացիկ խնդիրներ: Միջոցառման շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ ֆինանսական հաստատությունների ղեկավարների հետ: