Ոսկին երբեք շատ չի լինում: Արաբական աշխարհում ճաշակի և գեղեցկության մասին պատկերացումները բոլորովին այլ են: «Աշխարհը ղեկավարում են սերը և հավերժական արժեքները». ռացիոնալիզմ և հարմարավետություն: Ո’չ, կարևորը փողն է, և ստորև ներկայացված լուսանկարները փաստում են ասվածը: Երկու հարկանի համար՝ լեգենդար Burj Al Arab հյուրանոցում, որը գտնվում է Դուբայում: Համարի ընդհանուր մակերեսը 780 քառ. մետր է, ունի երկու ննջասենյակ, աշխատասենյակ: Համարում ամեն իր ընդգծում է, որ հյուրերը հասարակ մարդիկ չեն՝ շեյխեր, նախագահներ, օլիգարխներ: Այստեղ են հանգրվանում նաև բլոգերներ: Հյուրանոցում նման երկու համար կա, որոնք գտնվում են ամենավերևի հարկում: Դրանք համարյա միշտ զբաղված են:
LG ընկերությունը հատուկ այս հյուրանոցի համար արտադրում է ոսկյա հեռուստացույցներ:
Աստիճաններ՝ դեպի երկրորդ հարկ:
Նույնիսկ վարսահարդարիչն է ոսկեջրած:
Համարի միակ արծաթագույն իրը: