Քիմ Քարդաշյանը քույրերի հետ՝ գովազդային նոր արշավում (լուսանկարներ)
LifestyleՔիմ Քարդաշյանը կրկին հայտնվել է Vogue-ի էջրին։ Համաշխարհային մեծ ճանաչում ունեցող հենց այս պարբերականը հայտնել է, որ Քիմն ու իր քույրերը՝ Քորթնին եւ Քլոեն, համագործակցելով Lipsy London ապրանքանիշի հետ, թողարկել են սեքսուալ զգեստների հավաքածու, որոնք ընդգծում են կանանց գեղեցիկ կազմվածքը։


Kardashian Kollection բուտիկում եւ առցանց խանութում այս նոր հավաքածուն վաճառքում կհայտնվի հոկտեմբերի 29-ին։

Նոր հագուստների գովազդային արշավում աղջիկները լուսանկարվել են վարդագույն ֆոնի վրա եւ յուրաքանչյուր կադրում նրանք հայտնվել են բազմազան խաղալիքներով։
